Դդումը որպես կերաման

2016.11.04
Դդումը  որպես կերաման
Լուս.` Լինդա Մ. Գուդմեն
Աշնանը հասունանում է շատերի կողմից շատ սիրված  դդումը: Բացի այն, որ դդումը համեղ ուտելիք է, այն նաև կարող է  ծառայել որպես թռչունների կերաման:  Կերաման պատրաստելու համար պետք է ունենալ՝
·         Փոքր կամ միջին չափի դդում
·         Կարճ ձողիկներ կամ ճյուղեր
·         Պարան
·         Թռչնային կեր
 
        Պատրաստման եղանակը՝
·         Կիսել դդումը
·         Մաքրել դդումը սերմերից՝ ստեղծելով փոս: Պատերի հաստությունը պետք է լինի մոտավորապես 2 սմ:
·         Ամրացնել ձողիկներն կամ ճյուղերը դդմին, ստեղծելով թռչունների համար թառ:
·         Խաչաձև կապեք դդումը պարանի երկու հավասար մասերով և կախեք այն ձեզ հարմար վայրում:
·         Ավելացրեք թռչունների կերը:
 
Հեղինակ՝ Էվերի Քալինեն www.audubon.org
Կարդա նաև: