Like most websites we use cookies. If you're happy with that, just carry on as normal - otherwise to find out more click here.
   
Գլխավոր էջ   ›   Գարնանային նորություններ   ›   Դանդաղ թռիչք աշնանը
Տպել
Ուղարկիր ընկերոջդ

Դանդաղ թռիչք աշնանը

2016.09.13
Դանդաղ թռիչք աշնանը
Կիտիյա Յերմոլայեվա, 10 տարեկան, Լատվիա
Պարզվում է, գարնան վաղ թռչուն լինելն ունի իր առավելությունները: «The Auk: Ornithological Advances» ամսագրում տեղ գտած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գարնանը դեպի իրենց բնադրավայրերը վերադառցող թռչուններն ավելի արագ են թռչում և մեծ ճիգեր գործադրում` ջանալով առաջինը տեղ հասնել, քան աշնանային միգրացիայի ընթացքում:
Չվող թռչուններն ավելի արագ են թռչում գարնանը, քանի որ բնադրավայրեր ուշ հասնելը կարող է բացասական ազդեցություն ունենալ վերարտադրողական հաջողության վրա: Նախկին հետազոտությունները ցույց են տվել, որ թռչունները գարնանային միգրացիայի ընթացքում ավելի քիչ են հանգիստ առնում ճանապարհին, սակայն դժվար էր ասել, արդյո՞ք նրանք արագ են տեղաշարժվում նաև երկնքում:  Օգտագործելով ԱՄՆ-ի Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչության և ԱՄՆ Պաշտպանության նախարարության կողմից գործածվող եղանակի վերահսկողության բարձրագույն տեխնոլոգիաներ, Օկլահոմայի համալսարանից Կեյլ Հորթոնը և նրա գործնկերները բացահայտեցին, որ, իսկապես, գարնանը թռչունները թռչում էին ավելի արագ և ճեղքում էին այնպիսի հանդիպակաց քամիներ, որոնք կարող էին քշել նրանց միգրացիոն ուղուց:
«Բազմաթիվ միգրացիոն հետազոտություններ հետևում են հարյուրավոր թռչուններից ընդամենը մի քանի առանձնյակների, սակայն ռադարի միջոցով այժմ փաստագրում ենք միլիոնավոր առանձնյակների վարքը մեկ գիշերվա ընթացքում:  Դա հսկայական ինֆորմացիա է և բավականին հրապուրիչ, երբ տեսնում ես թռիչքի վարքագծի արդյունքները, որոնք կախված տարածաշրջաից և սեզոնային բնույթից տարբեր են», ասում է Հորթոնը:  Նա հույս ունի, որ միգրացիա կատարող թռչունները կկարողանան հարմարվել կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրներին, որոնք կարող են մեծացնել քամիների ինտենսիվությունը:
Այս հետազոտության համար օգտագործվել են կառավարական` վերջերս վերազինված ռադարները: «2013 թվականին լրացուցիչ բեևեռացնող սարքեր են ավելացվել ռադարներին, տալով մեզ ևս մեկ հարթություն չվող թռչուններին դիտարկելու համար», բացատրում է Հորթոնը: Դա մեզ թույլ տվեց որոշել թռչունների չուի ճշգրիտ ուղղությունը»:
«Հորթոնը և մնացածները բացահայտել են ռադիոտեղորոշիչների հսկայական ներուժը, զարգացնելով միգրացիոն էկոլոգիայի մասին մեր պատկերացումները: », հավելում է էկոլոգ Ջեֆ Բյուլերը Դելավերի համասլարանից, ով դեռևս ներգրավված չէր հետազոտություններում: «Նրանց նորագույն վերլուծությունները բացահատել են չվող թռչունների ընդհանուր վարքային մեծամասշտաբ օրինաչափություններ, որը աջակցում է միգրանտների թռիչքի ստրատեգիայի մասին գոյություն ունեցող գրականությանը:  Բացի այդ, նրանց վերլուծությունները նոր բացահայտումներ են կատարում գարնան ընթացքում քամու ընդհանուր կոմպենսացիային մասին, ինչպես նաև նոր հիպոթեզներ են առաջ բերվում այդ երևույթների հիմքում ընկած գործընթացների մասին»:
 
Աղբյուրը` «Central Ornithology Publication Office»
Կարդա նաև:
Mitsubishi Corporation