Like most websites we use cookies. If you're happy with that, just carry on as normal - otherwise to find out more click here.
   
Գլխավոր էջ   ›   Գարնանային նորություններ   ›   Միասին կերտում ենք ապագան
Տպել
Ուղարկիր ընկերոջդ

Միասին կերտում ենք ապագան

2016.09.29
Միասին կերտում ենք ապագան
Տրամադրել է` Doğa Derneği-ին
Լեհաստանի թռչունների պահպանման միությունը, Erasmus+ ծրագիրի աջակցությամբ, Եվրոպայի հինգ BirdLife գործնկերների և Գդանսկի համալսարանի հետ միասին մեկնարկել են «Բնության միջոցով ուսուցիչների և աշակերտների կարողությունների հզորացում ավելի լավ կյանքի համար» նախագիծը:  Որպես արդյունք, Լեհաստանի, Իռլանդիայի, Չեխիայի, Իսպանիայի, Սլովակիայի և Մակեդոնիայի նախադպրոցական և տարրական դպրոցների ուսուցիչներին կտրամադրվեն նորարարական համապատասխան ուսումնական աղբյուրներ, աջակցություն և վերապատրաստում, որպեսզի նրանք ավելի արդյունավետ կարողանան մատուցել թռչուններին և բնությանը վերաբերող թեմաները:
Ծրագրի շրջանակներում պատրաստված նյութերը ուսուցիչներին առաջարկում են ոչ միայն ուսումնական մեթոդներ, գործնական ուղեցույցներ և դասերի/միջոցառումների սցենարներ, այլ նաև օգնում է նրանց ուսումնական պրոցեսում օգտագործել ինտերակտիվ թվային տեխնոլոգիաներ, տրամադրելով հեռախոսային հավելվածներ նախադպրոցականների համար: 2018 թվականին թրեյնինգը, որը անցկացվելու է Իռլանդիայում, կհյուրնկալի  գործնկեր երկրներից 60 ուսուցիչների: Ուսումնական նյութերը հասանելի կլինեն բոլոր շահագրգիռ ուսուցիչներին, ինչպես նաև կտրամադրվեն վիդեո ձեռնարկների միջոցով:
Ծրագիրը` բարելավելով վաղ տարիքի կրթության որակը, կազդի ապագա ուսուցմառության կարողությունների վրա: Բացի այդ, այն կնպաստի աշակերտների ինքնագիտակցության զարգացմանը, բնության և մարդկանց հանդեպ հարգանքի ձևավորմանը, կսովորեցնի վերլուծական և քննադատական մտածելակերպի հմտություններ, ինչպես նաև, ստացած գիտելիքները տեղական և համաշխարհային խնդիրներում օգտագործելու ընդունակություն:
Ծրագիրը կիրականացվի էկոկրթության ոլորտում կայացած և փորձառու BirdLife գործնկեր կազմակերպությունների միջոցով:
Բացի Լեհաստանի թռչունների պահպանման միությունից, ծրագրին միացել են BirdWatch Ireland, Czech Society for Ornithology, SEO/BirdLife, Slovak Ornithological Society and Macedonian Ecological Society կազմակերպությունները: Այս միավորմանը կաջակցեն Գդանսկի համալսարանի փորձագետները, ովքեր պատասխանատու կլինեն ուսումնական նյութերի պատրաստման համար
image
Կարդա նաև:
Mitsubishi Corporation