Like most websites we use cookies. If you're happy with that, just carry on as normal - otherwise to find out more click here.
   
Գլխավոր էջ   ›   Գարնանային նորություններ   ›   Ինչու՞ են ծիծեռնակները չվում
Տպել
Ուղարկիր ընկերոջդ

Ինչու՞ են ծիծեռնակները չվում

2016.10.12
Ինչու՞ են ծիծեռնակները չվում
Հեղինակը` Մելլե Ալիսա, Լատվիա, 10 տարեկան
Այս փոքրիկ թռչունները կատարում են հսկայական ճանապարհորդություն Եվրոպայից դեպի Աֆրիկա, ճանապարհին բախվելով բազմաթիվ խոչնդոտների, ինչպիսիք են ծարավը, սովը կամ ինչ որ մեկի կերակուրը դառնալու վտանգը: Սակայն ինչու՞ են ծիծեռնակները անցնում այդքան փորձությունների միջով և ինչու՞ ամբողջ տարին չեն անցկացնում Եվրոպայում կամ Աֆրիկայում:
Շատ թռչնատեսակներ են չվում`Կոլիբրիներից մինչև Կարապներ: Թռչունները օժտված են անհավատալի ունակություններով: Բնազդների և գենետիկական հիշողության շնորհիվ նրանք կարող են թռչել ահռելի տարածություններ և հասնել իրենց ձմեռման կամ բնադրման գոտիները: Մենք դեռ ամբողջությամբ չենք բացահայտել միգրացիայի մեխանիզմները, բայց կատարված բամաթիվ հետազոտություններն որոշ հետաքրքիր լույս են սփռում այս խնդրի վրա: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ճչան կարապները` Իսլանդիայից դեպի Մեծ Բրիտանիա չվելիս, կողմնորոշվելու համար օգտագործում են ուղենիշներ, որոնցից ամենամեծը Մեն կղզին է:
Նման անհավանական ճամփորդություններ իրականացնելու համար թռչուններին, ինչպիսին օրինակ Գյուղական ծիծեռնակն է, անհրաժեշտ է մեծ քանակությամբ էներգիա և լավ ռազմավարություն: Ամառային տաք ամիսներին չվող թռչունները բավարար քանակությամբ սնվում և ուժ են հավաքում միգրացիայի ընթացքում դիմանալու համար: Ծիծեռնակները միջատակեր են: Տաք ամառային օրերին հաճախ կարելի է տեսնել նրանց դաշտերի և մարգագետինների հարևանությամբ թռչող միջատներին հետապնդելիս:
Միգրացիայի պատճառը եղանակի փոփոխությունն է: Ձմռան ամիսներին ջերմաստիճանը Եվրոպայում իջնում է, ծառերը կորցնում են իրենց տերևները, իսկ միջատները անցնում են ձմեռային քնի: Եթե ծիծեռնակները այդ ընթացքում մնան Եվրոպայում, որոնք սնվում են փոքրիկ թռչող միջատներով, ապա սովամահ կլինեն: Փոխարենը նրանք գնում են Աֆրիկա, որտեղ ջերմաստիճանը բավարար է միջատների կենսագործունեությնա համար: Կարող է հարց առաջանալ, ինչու՞ են ծիծեռնակները լքում բարենպաստ Աֆրիկան և վերադառնում Եվրոպա: Վարկածներից մեկը գիշատիչների թիվն է: Արևադարձային գոտիներում կենսաբազմազանության թիվը բարձր է, հետևաբար, այնտեղ կան մեծաքանակ գիշատիչ տեսակներ, որոնք կարող են որսալ ծիծեռնակներին:
Ջերմաստիճանի պատճառով դեպի հյուսիս կենսաբազմազանությունը նվազում է: Սա նշանակում է, որ Եվրոպայում գիշատիչները ավելի քիչ են սպառնում և դա հնարավորություն է տալիս բնադրել և մեծացնել ձագերին: Այսպիսով, թռչունների աշխարհում, ծիծեռնակներին կարելի է համարել ամենանվիրված ծնողները, որոնք ընդամենը մեկ օրում անցնում են ավելի քան 200 միլ, որպեսզի հնարավորինս շուտ հասնեն իրենց բնադրավայրերը:

Աղբյուրը: www.naturetalksandwalks.co.uk
Կարդա նաև:
Mitsubishi Corporation