«Գարնանն Ընդառաջը» միջազգային նախագիծ է, որի նպատակն է խրախուսել երեխաների հետաքրքրությունը բնության, չվող թռչունների և այլ կենդանատեսակների պահպանության հանդեպ, ինչպես նաև ներգրավել նրանց BirdLife միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներին:?xml:namespace>
Ավելացնելով իրենց` Գյուղական ծիծեռնակի, Սև մանգաղաթևի, Սպիտակ արագիլի, Սովորական կկվի և Ոսկեգույն մեղվակերի առաջին դիտարկումները www.springalive.net կայքում, երեխաները` Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից և Աֆրիկայից, ստեղծում են թռչունների ամենամյա անհավատալի ճամփորդության իրական ժամանակով քարտեզ:
«Գարնանն Ընդառաջը» համախմբում է երեխաներին, նրանց ուսուցիչներին և ընտանիքները, որպեսզի գրանցեն վեց հեշտ ճանաչվող թռչունների իրենց առաջին դիտարկումները: Դրանք են` Գյուղական ծիծեռնակը, Սպիտակ արագիլը, Սովորական կկուն, Առափնյա ծիծեռնակը, Սև մանգաղաթևը և Ոսկեգույն մեղվակերը:
Տեղադրելով դիտարկումները «Գարնանն Ընդառաջի» էլ. կայքում, նրանք օգնում են ստեղծել գարնան աստիճանական գալուստի իրական ժամանակով քարտեզ:
Ամեն տարի գարունը սկսվում է տաք երկրներում մի քանի ցրված վաղ դիտարկումներից, որոնք «Գարնանն Ընդառաջի» քարտեզի վրա պատկերվում են գունատ նարնջագույն բծերի տեսքով:
Հաջորդ ամսիների ընթացքում, դիտարկումների աճի հետ զուգընթաց, գույնը տարածվում և մգանում է, մինչև որ բոլոր երկրները, որտեղ բնակվում են այս թռչունները, վառվում են կարմրով:
«Գարնանն Ընդառաջը» մեկնարկել է 2006թ-ին, որպես Եվրոպական նախագիծ, որը շուտով տարածվեց Կենտրոնական Ասիայում: 2010թ-ին նախագիծը հասավ Աֆրիկա, որտեղ սկսած սեպտեմբերից երեխաները հետևում էին Եվրոպայի և Ասիայի բնադրավայրերից վերադարձող նույն հինգ տեսակ թռչուներին:
Քարտեզի ստեղծումը հանդիսանում է գործունեության հիմնական կետերից մեկը: Սակայն «Գարնանն Ընդառաջը» անցկացնում է բազմաթիվ փակ և բացօթյա միջոցառումներ, որպեսզի երեխաները, դպրոցները և հասարակությունը ներգրավվեն և զբաղվեն չվող թռչունների պահպանությամբ, այդպիսով խրախուսելով նրանց աջակցել BirdLife-ի իրենց ներկայացուցիչներին:
«Գարնանն Ընդառաջը» կոորդինացվում է BirdLife-ի լեհական գործընկեր OTOP-ի կողմից` BirdLife համագործակցության շրջանակներում: Բնասերները, ուսուցիչները և այլոք, ովքեր ցանկանում են ունենալ ավելի ակտիվ մասնակցություն «Գարնանն Ընդառաջ»- ին պետք է դիմեն միջազգային համակարգող Կարոլինա Կալինովսկային karolina.kalinowska@otop.org.pl հասցեով: