Like most websites we use cookies. If you're happy with that, just carry on as normal - otherwise to find out more click here.
   
Գլխավոր էջ   ›   Թռչուններին հյուրընկալ այգի/ պատշգամբ
Տպել
Ուղարկիր ընկերոջդ

Թռչուններին հյուրընկալ այգի/ պատշգամբ

Դիմավորեք ամեն տարի գարունը ձեր այգիներում կամ պատշգամբներում:
Չվող թռչունների ժամանումը ազդարարում է եղանակի փոխվելու մասին: Օգտագործեք այդ ակնարկը դուրս գալու և բնությունը վայելելու համար, միևնույն ժամանակ ինչ-որ բան փոխադարձ տալով նրան
:
Հետևեք մեր խորհուրդներին և ձեր այգիներում, պատշգամբներում կամ դպրոցներում կատարելով պարզ փոփոխություններ, դարձրեք դրանք հյուրընկալ թռչունների համար
:
Անկախ նրանից, թե որքան ժամանակ ունեք կամ որքան տարածք, դուք կարող եք ձեր այգում թռչունների համար միջոցներ ձեռք առնել
:
Ձեզ կարող է բախտ վիճակվել ընդունելու ձեր այգում «Գարնանն Ընդառաջ»-ի չվող թռչնատեսակներին և օգնել նրանց հանգստանալ կամ վերականգնվել, վստահ լինելով, որ կպարգևատրվեք բնության կողմից և ձեր այգին ևս կծաղկի
:
Պատկերացրեք, որ ձեր այգին կամ պատշգամբը ձեր սեփական արգելոցն է, իսկ դուք նրա ղեկավարը
:
Եթե յուրաքանչյուրս դարձնի իր այգին հարմարավետ թռչունների համար, պատկերացրեք, թե որքան բարիք կպարգևենք թռչուններին և կենսաբազմազանությանը
:
Եվ եթե անեք դա, կիսվեք դրանով, ցույց տվեք և պատմեք ձեր հաջողությունների մասին «Գարնանն Ընդառաջ»-ի  
facebook և  flickr կայքերում:
Եթե կառուցե´ք այն, նրանք կգա´ն:


  Ընդհանուր Խորհուրդներ:



 1.Կառուցեք կամ տեղադրեք արհեստական բներ
Starling in a nest box, photo by A. Kogut
Սարյակը արհեստական բնում, լուսանկարը` Ա. Կոգուտ
Այսօր շատ այգիներում և տներում կա ճեղքերի և անցքերի պակաս, որտեղ թռչունները կկառուցեն իրենց բները և կհանգստանան հեռու լինելով գիշատիչներից կամ կտաքանան ձմեռվա ընթացքում: Հետևեք ստորև բերված հղումներին, որպեսզի ստանաք խորհուրդներ, թե ինչպես կառուցել արհեստական բներ տարատեսակ թռչունների համար:
Բույնը պետք է լինի բնական փայտից, իսկ ներկելիս օգտագործեք բաց գույներ՝ ջերմությունը անդրադարձնելու նպատակով: Երբեք մի ներկեք ներքին պատերը:
Տեղադրեք գիշատիչներից հեռու, պաշտպանված անձրևից և արևից:

                            /hy-ar/springalive/nest-boxes-2

                                     http://www.rspb.org.uk/Images/nestbox_tcm9-207414.pdf
                                     http://www.rspb.org.uk/Images/Apple_bird_feeder_tcm9-166680.pdf

 
2. Այգեգործություն թռչունների համար
A bird corner at a school yard, photo by K. Fura
Անկյուն թռչունների համար, լուսանկարը`  Կ. Ֆուրա
Մաքսիմում բազմազանություն. որքան շատ ծաղկող բուսատեսակներ ունենաք, այնքան բազմատեսակ կենդանիներ կկերակրվեն և կօգտագործեն դրանք, բազմաթիվ թռչունների հրապուրելով ձեր այգի: Համոզվեք, արդյո՞ք այդ բուսատեսակները բնական են ձեր երկրի համար, որպեսզի չառաջացնեք խնդիրիներ օտար զավթիչների հետ:
Հանգիստ թողեք ձեր խոտհնձիչը. միջատներին և թռչուններին գրավելու համար թողեք խոտածածկի բարձր հատվածներ և տարածեք վայրի ծաղիկների տեսակներ:
Խուսափեք թունաքիմիկատներից. թունաքիմիկատները ոչնչացնում են ամեն ինչ: Ավելի լավ է օգտագործեք թռչուններին և գիշատիչ միջատներին, ինչպիսիք են զատիկները, բզեզները և ոսկեաչիկները, որոնք կուտեն վնասատու միջատներին և փափկամարմիններին: Թունաքիմիկատները կուտակվում են սննդային շղթայում, ջրամատակարարման համակարգում և կարող են թունավորել կենդանիների բազմաթիվ տեսակներ:
Թռչուններին ապագայում օգնելու համար ծառ կամ թուփ տնկեք: Տնկեք ինչ-որ կտեղավորվի ձեր տարածքում, նույնիսկ ծաղկամանի մեջ պատշգամբում մագլցող բույսեր: Եթե դա կարող է ապահովել թաքստոցով, հանդիսանալ բնադրատեղ կամ տալիս է մրգեր և հատապտուղներ, ապա դուք չեք սխալվել:
Այգին էտելուց առաջ ստուգեք բների առկայությունը
 
3. Շատ ջուր = շատ բնություն = շատ թռչուններ
Robin in a bird bath, photo by B. Fraś
Արշալուսիկը ջրավազանում, լուսանկարը` Բ. Ֆրաշ
Կառուցեք ջրավազան: Դա լավագույն բաներից մեկն է, որ կարող եք անել ձեր այգու համար:
Թռչունները սիրում են օգտագործել պարզ թռչնային լոգարան: Շաբաթը մեկ անգամ մաքրեք կոշտ խոզանակով և ամեն օր ավելացրեք թարմ ջուր: Թռչունների լոգարանը պետք է լինի մի քանի սմ խորությամբ և ունենա կարճ եզրեր:





 
4. Սնունդը
Feeding with an apple, photo by I. Strzebońska
Կերակրումը խնձորով, լուսանկարը`  Ի. Ստրժեբոնսկա
Ինչպես մենք, այնպես էլ թռչունները ունեն ապահով և վստահելի սննդի կարիք:
Կերակրումը պարզ և խնայողական միջոց է ձեր այգու թռչուններին օգնելու համար: Դա իրոք օգնում է, երբ հոգնած հասուն թռչունները մեծացնում են իրենց ձագերին և գոյատևում սառը, դժվար ձմեռներին:
/world/springalive/feeding-birds
Դա նաև լավագույն ձևն է մոտիկից տեսնելու թռչունների հետաքրքիր վարքը, զվարճալի ելույթները և անհատական բնավորությունները ձեր այգում և մոտակա տարածքում:
 
Մի կերակրեք թռչուններին հացով: Հին հացերը բորբոսնում են և կարող են վնաս հասցնել թռչուններին: Բացի այդ, այն արագ լցնում է թռչնի ստամոքսը, առանց հագեցնելու սննդային կարիքը:
Օգտագործեք տարբեր սերմեր, մանրացված ընկույզներ, հացահատիկներ և մանրացված մրգեր: Իդեալական կեր են հանդիսանում արևածաղկի սերմերը, սերմերի խառնուրդները, ճարպի գնդիկները, վարսակի շիլան և խնձորները:
Գնեք կերամաններ և կախեք դրանք կատուներին անհասանելի վայրում:
 
Եթե կերը չի օգտագործվում, միևնույն է փոխեք այն պարբերաբար և մաքրեք կերամանը, որպեսզի թույլ չտաք կերը փչանա և տարածի հիվանդություններ:
Դուք նույնիսկ կարող եք պատրաստել կերամաններ հին մաքուր պլաստիկե շշերից կամ մրգերից, օրինակ՝ խնձորից:
http://www.rspb.org.uk/discoverandenjoynature/families/children/makeanddo/activities/birdfeeder.aspx

 
5. Հսկեք տնային գիշատիչներին
 
Հսկեք ձեր տնային կենդանիներին: Կատուները թռչունների և նրանց ձագերի մեծ թշնամիներն են, այնպես որ հիշեք դա, երբ ամրացնում եք թռչնի արհեստական բները և կերամանները
 
 
6. Մաքրեք աղբը
 
Թռչունները կարող են խճճվել պոլիէթիլենային տոպրակների, լարերի և այլ աղբի մեջ, արդյունքում ստանալ վնասվածքներ, մահանալ կամ դառնալ հեշտ թիրախ գիշատիչների համար: Պլաստիկե մանր մասնիկները թռչունները նաև ընդունում են որպես կեր, և առաջանում է սով և այլ խնդիրներ: Աղբը կաորղ է նաև կուտակվել թռչունների բնում և դառնալ ձագերի անկման պատճառ:
Այնպես որ, մաքրեք աղբից ձեր շրջապատը
 
7. Պատուհանները
 
Ամրացրեք ձեր պատուհաններին գունավոր կպչուն թղթեր կամ դեկորացիաներ, որպեսզի կանխեք թռչուններին ձեր պատուհաններին հարվածելուց: Դուք կարող եք նույնիսկ գնել կերամաններ, որոնք կպչում են պատուհաններին:

 /hy-ar/springalive/birds-and-windows-2

Խորհուրդներ պատշգամբի տերերին:


Sparrows preying on a communal lawn, photo by M. Radziszewski
Ճնճղուկները սիզամարգին, լուսանկարը`  Մ. Ռադժիշեվսկի
Տնկենք շատ բույսեր, ինչպիսին է օրինակ Բուրումնավետ նարդոսը՝ միջատներին գրավելու համար, որոնցով կսնվեն թռչունները:
 
Գնեք կերամաններ, որոնք կպչում են պատուհաններին:
 
Տեղադրեք փոքր ջրավազաններ/լոգարաններ թռչունների համար:
 
Համախմբվեք հարևաններով, թռչուններին հյուրընկալ ընդհանուր այգի կառուցելու համար:



Խորհուրդները «Գարնանն ընդառաջ» -ի տեսակներին օգնելու համար:

 
Սև մանգաղաթև
Մանգաղաթևերը ունեն խնդիրներ, քանի որ ավերվում են բնադրավայրերը, որոնք օգտագործվում էին տարիների ընթացքում: Ժամանակակից շինարարական տեխնոլոգիաների, տների վերանաորոգման հետևանքով փակվում են մանգաղաթևերի կողմից օգտագործվող ճեղքերն ու անցքերը և նրանց ուղղակի գնալու տեղ չի մնում:
Քանի որ այս թռչունները ամեն տարի վերադառնում են իրենց հին բնադրավայրեր, քո տան պատին բարձր ամրացված արհեստական բույնը կարող է լավագույն քայլը լինել երկար ճանապարհ անցաց մանգաղաթևերին օգնելու համար:
 

 
Գյուղական ծիծեռնակ

Պատրաստեք փոքր անցքեր (50մմ բարձրությամբ և 200մմ լայնությամբ ավտոտնակի, գոմի տանիքի տակ կամ ուղղակի բաց թողեք  դուռ կամ պատուհան) և անկյունում կառուցեք հարթակ, մթության մեջ Ծիծեռնակի ելք ու մուտքի համար: Ծիծեռնակները կարող են մտնել շինություններ շատ նեղ անցքերով և բավարարվել թույլ լույսով
:
http://www.rspb.org.uk/discoverandenjoynature/discoverandlearn/birdguide/name/s/swallow/encouraging.aspx

 

Ոսկեգույն մեղվակեր
 
Եթե դու ապրում ես հարավային Եվրոպայում կամ հարավային Աֆրիկայում, ապա մեղուներին և թիթեռներին գրավելու համար բնական շատ ծաղիկներ տնկեք:

Սովորական կկու
 
Տնկելով թփեր` օգնում եք կառուցել բներ, այնպիսի երգեցիկ տեսակներին, ինչպիսիք են Անտառային նրբագեղիկը և Արշալուսիկը, որոնց հետ սերտ կապված է Կկուն բնադրման շրջանում: Ցախակեռասը, եղինջը և այլ բույսեր շատ գրավիչ են թրթուռների համար, ներառյալ մազոտ տեսակները, որոնց այդքան շատ սիրում են Կկուները: 

Սպիտակ արագիլ

Սպիտակ արագիլները ամեն տարի վերադառնում են իրենց հին բները: Եթե քեզ բախտ է վիճակվել ունենալ բույն քո տան վրա, մինչև նրանց վերադարձը համոզվեք, որ բները և նրանց շրջակայքը մաքուր են պլաստիկե աղբից և լարերից, որպեսզի դրանք չոգտագործվեն թռչունների կողմից: