Like most websites we use cookies. If you're happy with that, just carry on as normal - otherwise to find out more click here.
   
Գլխավոր էջ   ›   Արագիլների բների շրջակայքի մաքրումը
Տպել
Ուղարկիր ընկերոջդ

Արագիլների բների շրջակայքի մաքրումը

Threats and hazards to migrating birds
Լուս.`  Լյուդեկ Ցյուլիկ
Արագիլները բնի կառուցման համար նյութեր հավաքելիս կարող են օգտագործել մարդածին զանազան առարկաներ, առանց կասկածելու, որ դրանք կարող են վտանգավոր լինել: Սկսած 1980-ական թվականներից, իհայտ եկան պլաստիկե թելերը, որոնք այժմ հյուսված են հարյուրավոր արագիլների բներում: Բնում թելերը հատկապես մեծ վտանգ են ներկայացնում ձագերի համար, որոնց մեջ ոտքերը կամ թևերը կարող են խճճվել, որպես հետևանք առաջացնելով լուրջ վնասվածքներ կամ նույնիսկ մահացություն:
Պլաստիկ տոպրակները մեկ այլ սպառնալիք են:
Ձագը կարող է գլուխը մտցնել նրանցից մեկի մեջ, իսկ եթե չկարողանա ժամանակին դուրս պրծնել` խեղդամահ կլինի: Դու, քո ընկերները, և համադասարանցիները կարող եք օգնել` մաքրելով թելերը, տոպրակները և այլ վտանգավոր աղբը դաշտերից, որտեղ արագիլները հայթհայթում են սնունդ և բնի համար անհրաժեշտ նյութեր: Եթե տեսնեք խճճված թռչուն, կապվեք ձեր տարածքային թռչնասերների ակումբի հետ, որպեսզի կազմակերպեն նրա ազատումը: