Like most websites we use cookies. If you're happy with that, just carry on as normal - otherwise to find out more click here.
   
Գլխավոր էջ   ›   Թռչունների կերակրումը սննդի անբավարարության դեպքում
Տպել
Ուղարկիր ընկերոջդ

Թռչունների կերակրումը սննդի անբավարարության դեպքում

Threats and hazards to migrating birds
Լուս.`  Նիգել Բլակե
Բնական կերի սակավության դեպքում տարվա ճիշտ ժամանակին կերամաններ տեղադրելով, կարող եք օգնել ձեր շրջաապատի թռչուններին հաղթահարել անբարենպսատ պայմանները և պատրաստվել բնադրման շրջանին:
Փոխարենը դուք կստանաք գեղեցիկ հնարավորություն խոշոր պլանով տեսնել սնվելու նպատակով ձեր այգի այցելած թռչուններին:
Կան տարբեր սերմերի խառնուրդներ, որոնք նախատեսված են գետնին և կերամանների մեջ թռչուններին կերակրելու համար: Խառնուրդները, որոնք պարունակում են ամբողջական ընկույզներ, հարմար են ձմռան համար, քանի որ բնադրման շրջանում կարող են ձագի խեղդվելու պատճառ հանդիսանալ:
Մանր սերմերը, ինչպին է օրինակ կորեկը, գրավում են այնպիսի թռչնատեսակներն ինչպիսիք են Տնային ճնճղուկները, Անտառային նրբագեղիկները, Սերինոսները, Եղեգնուտի դրախտապանները և Օղակավոր տատրակները: Խոշոր սերմերը և հացահատիկային կերերը, ինչպես օրինակ վարսակը կամ եգիպտացորենի փաթիլները սիրված են բազմաթիվ թռչունների կողմից:
Արևածաղկի սերմերը հիանալի սնունդ են ամբողջ տարվա ընթացքում, իսկ ճարպի քանակը ավելի բարձր է սև քան գծավոր հատիկներում: Տատասկափշի սերմերը փոքր են և սև, յուղի բարձր պարունակությամբ և նախընտրելի են Կարմրակատարների և Ազնվասարեկների կողմից: Նմանատիպ սերմերի համար անհրաժեշտ են հատուկ կերամաններ:
Գետնանուշը հարուստ է ճարպերով և սիրված է Երաշտահավերի, Կանաչ սերինոսների, Տնային ճնճղուկների, Սիտեղների, Խայտաբղետ փայտփորների և Վշասարեկների կողմից: Մի տվեք թռչուններին աղի կամ բոված գետնանուշ, քանի որ աղը կարող է սպանել նրանց: Գետնանուշը նաև կարող է  մահացու բնական տոկսիկ նյութեր պարունակել, այնպես որ գնեք այն վստահելի վաճառողից:
Ճարպի գնդիկները հիանալի սնունդ են ձմռան ժամանակ: Վերացրու բոլոր նեյլոնային ցանցավոր տոպրակները, որոնք կարող են վնասել կամ թակարդ լինել թռչունների համար:
Դուք կարող եք ինքներդ պատրաստել տորթ թռչունների համար խոզի կամ տավարի հալեցրած ճարպով, որին կարելի է ավելացնել սերմերի խառնուրդներ, ընկույզ, չորացրած մրգեր, վարսակի ալյուր, պանիր և թխվածք: Օգտագործեք 1/3 ճարպին մոտ 2/3 խառնուրդ: Լավ խառնեք և լցրեք այն օրինակ դատարկ կոկոսի կեղևի կամ պլաստիկե տարայի մեջ: Մի օգտագործեք հին, տապակված ճարպ, քանի որ դա կլինի շատ փափուկ և կարող է քսվել թռչնի փետուրներին:
Հեշտացնենք կերի որոնումները թռչունների համար
Դրսում դրեք փափուկ կամ վնասված խնձորներ և տանձեր կամ ծառերի տակ թողեք քամուց ընկած պտուղները Քարակեռնեխի և Սև կեռնեխի համար:
Եթե ունեք տեղ ձեր այգում, աճեցրեք փշարմավի թփեր, ալոճենու և արոսենու ծառեր, քանի որ թռչունները սնվում են դրանց պտուղներով:
Մագլցող բույսերը, ինչպես օրինակ բաղեղը, ապաստարան են հանդիսանում փոքր միջատների և սարդերի համար, որոնց որսում են փոքր թռչունները:
Վայրի բույսերի սերմերը ինչպիսիք են սանրափուշը և տատասկը, գրավիչ են փոքր սերինոսազգիներին: Դուք կարող եք նաև աճեցնել արևածաղիկ կամ դեկորատիվ տեսակի կորեկ և թողնել սերմերը թռչուններին:
Պահելով խոտը կարճ և թողնելով դատարկ հողի հատվածներ թույլ կտաք Քարակեռնեխներին, Սև կեռնեխներին, Արշալուսիկներին և Անտառային նրբագեղիկներին սնվել որդերով և այլ մանր կենդանիներով:
Թռչունները լոգանքի և խմելու համար ջրի կարիք ունեն: Ջուր տեղադրելը մասնավորապես կարևոր է շոգ և չոր եղանակին և ձմռանը, երբ բնական պաշարները կարող են սառել: Ջրի տարան պետք է ունենա թեք պատեր և անհարթ մակերես, որպեսզի թռչունները չսահեն և չխեղդվեն:
Կերամանի հիգիենան
Երբ շատ թռչուններ սնվելու համար հավաքվում են մեկ փոքր տարածքում, հիվանդություններ ձեռք բերելու վտանգը ավելանում է: Հիվանդությունների մեծ մասը փոխանցվում է արտաթորանքի միջոցով: Թռչունները կարող են ձեռք բերել հիվանդությունը, երբ վարակված արտաթորանքը խառնվում է սննդին կամ ջրին:
Threats and hazards to migrating birds
Կերամանի հիգիենան. Նկարը  RSPB առցանց խանութից
Ձեր այգու թռչունների առողջության համար լավագույն խորհուրդները
Միշտ հեռացրեք հին կամ բորբոսնած կերը, քանի որ այն ապահովում է սննդային հիմք միկրոբների համար, որոնք կարող են վնասել թռչուններին: Եթե կերը հաճախ է բորբոսնում, ապա ավելացրեք այն քիչ քանակությամբ:
Գետնին կերակրել ավելի հարմար է սկուտեղում, քան ուղղակիորեն հողին, քանի որ այդպես ավելի հեշտ է պահել մաքրությունը: Գիշերը գետնին թողած կերը կարող է գրավել առնետներին:
Պարբերաբար մաքրեք և լվացեք կերամանները (իդեալական է օգտագործել 5% մանրեասպան լուծույթ) և ամեն ամիս տեղափոխեք դրանք նոր վայր:
Ջրամանները պետք է լվանալ ամեն օր, հատկապես տաք ամիսներին:
Կերամանները մաքրելու համար տուն մի տարեք դրանք: Արեք դա դրսում, օգտագործելով հատուկ կտորներ և խոզանակ: Հագեք ձեռնոցներ երբ մաքրում եք կերամանները, հատկապես երբ գործ ունեք հիվանդ կամ սատկած թռչնի հետ: Ավարտելուց հետո միշտ լվացեք ձեր ձեռքերը: