Like most websites we use cookies. If you're happy with that, just carry on as normal - otherwise to find out more click here.
   
Գլխավոր էջ   ›   Բախումներ ապակուն
Տպել
Ուղարկիր ընկերոջդ

Բախումներ ապակուն

 
Ի՞նչ անել որ թռչունները չհարվածեն մեր պատուհաններին
 
Ոչինչ այնքան սրտաճմլիկ չէ, որքան այն դմփոցի ծանոթ ձայնը լսելը և ձեր պատուհանի վրա թռչունի տեսքի փոշոտ հետք հայտնաբերելը: Երբեմն թռչունը միայն շոկ է ապրում և ևս մի օր կշարունակի ապրել ու թռչել: Բայց երբեմն չի ապրի: Ձեր կյանքի ընթացքում մեկ կամ մի քանի նման դեպք պատահած կլինի, բայց աշխարհով մեկ միլիարդավոր պատուհաններ կան և դա լուրջ վտանգ է սպառնում:
 
Ինչու՞ են թռչունները պատուհաններին հարվածում
Թռչունները ունակ են տեսնել լայն անկյան տակ, երբեմն 360° տեսադաշտ ունեն, որն օգտակար է մոտեցող գիշատիչներին և զույգերին նկատելու համար: Սակայն դրա պատճառով նրանց տեսողությունը կենտրոնացած է համեմատաբար փոքր տարածության վրա, որն էլ դժվարացնում է հենց դիմացի տեսարանին կենտրոնանալը: Սրա պատճառով ապակին անտեսանելի է կամ արտացոլում է դրսի տեսարանը և նրանք մտածում են, որ կարող են ուղիղ թռչել:
 
image
 Ապակին արտացոլում է դրսի տեսարանտ և թռչունները մտածում են որ կարող են թռչել առաջ: Նկարը՝  Ewa Zyśk-Gorczyńska
 
Մեծ, հարթ և չընդհատված մակերեսով ապակիներն ամենավտանգավորն են, բայց ցանկացած մաքուր ապակի վտանգ է հանդիսանում թռչունների համար:
Այլ, առավել քիչ հայտնի խնդիր է անբնական լուսավորությունը: Սա հատկապես վտանգավոր է այն թռչունների համար որոնք չվում են գիշերը: Այս թռչունները ապակողմնորոշվում են արհեստական լուսավորության պատճառով և կորցնում են իրենց ուղին, կամ թռչում են դեպի լույսը և բախվում ապակուն:
 
image
Փարոսի էֆֆեկտ>>ը մահացու վտանգ է թռչունների համարնկարը՝  Ewa Zyśk - Gorczyńska
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չվող թռչուններն ավելի հավանական են բախվում ապակուն քան նստակյացները, նույնիսկ երբ չեն չվում: Հավանական պատճառն այն է, որ նստակյաց թռչունները կարող են սովորել ապակու վայրերը և խուսափել, իսկ չվող թռչուններին տեղանքը քիչ է ծանոթ:
image
Նույնիսկ սովորական պատուհանը վտանգում է թռչուններին, հեղինակային իրավունք՝ Ewa Zyśk - Gorczyńska
 
Ինչպե՞ս օգնել
 
Բարեբախտաբար շատ հեշտ է թռչունների բախումները կանխարգելելը: Ընդամենը պիտակներ կամ նկարներ փակցրեք ապակուն, որպեսզի թռչուններին ցույց տաք, որ դիմացը բան կա: Եղեք Ստեղծարար!
 
image
Թռչունի բախման նշան, նկարը՝ Ewa Zyśk-Gorczyńska
 
Ինչպե՞ս պատրաստել պատուհանի ամենալավ պիտակները
Վառ գույներ օգտագործեք, որոնք կարտահայտվեն ետևի տեսարանի համեմատ: Կարմիրն ու նարնջագույնն ամենաշատ աչք ծակող գույներն են թռչունների համար:
Իրար մոտ փակցրեք պիտակները, թռչունները սովոր են թռչել շատ նեղ վայրերով, օրինակ ճյուղերի արանքով: Խորհուրդ ենք տալիս պիտակները փակցնել 10-15սմ հեռավորության վրա: Օգտագործեք <ափի մակերեսի կանոն="">>-ը, եթե չափահաս մարդու ափից մեծ է հեռավորությունը, ապա թռչունը դեռ կկարողանա բախվել: Եթե կարող եք՝ պիտակները փակցրեք դրսից, որպեսզի ավելի քիչ արտացոլվի:
 
image
Ափի մակերեսի կանոնը;հեղինակային իրավունքներ՝ Szklane pułapki www.szklanepulapki.pl
 
Տարածված միֆեր որոնցից պետք է խուսափել
Թռչուններին տեսանելի են սև պիտակները; Սխալ է: Դրսից պատուհանները հաճախ մութ են երևում և սև ուրվագիծները բավականաչափ արտահայտիչ չեն: Իրականում թռչունի բախումների հետքեր գտել են սև պիտակների հենց կողքը:
Գիշատիչների տեսքով պիտակները կվախացնեն փոքր թռչուններին: Լավ միտք է, բայց ցավոք աշխատող տարբերակ չէ:
 
image
Գիշատիչի տեսքով պիտակը ՉԻ աշխատում, հեղինակային իրավունքներ՝ Szklane pułapki www.szklanepulapki.pl
 
Պատուհանի պիտակները տգեղ են; Բոլորովին! Բազմաթիվ տարբեր դիզայններ կան, որ կարող եք փորձել, դպրոցները նույնիսկ մրցույթներ են կազմակերպում, որ ստեղծեն ամենագեղեցիկ դեկորացված ավտոբուսի կանգառը:
 
image
Պատուհաններն ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ տգեղ չեն! Նկարը՝ Պետրա Հոլեստովա
 
Այլ գործողություններ թռչունի բախումները կանխարգելելու համար
 
Վարագույրներ կամ շերտավարագույրներ տեղադրեք, դրանք ներթափանցում են լույսը և թռչունների համար տեսանելի են դարձնում պատուհանները: Նույն կերպ, հիշեք փակել վարագույրները տանից դուրս գալուց առաջ:
Լույսն անջատեք, երբ պետք չի, այն ոչ միայն շրջակա միջավայրին է օգուտ (և ձեր գրպանին), այլ նաև կանխում է գիշերային թռչունների հարվածները ապակուն:
Եթե թռչունը հարվածել է ձեր պատուհանին և անշարժ պառկած է, այն կարող է սատկած չլինել, բայց շոկ ունենալ: Մեկ ժամով դրեք մութ արկղի մեջ, այն կարող է հանգստանալ և այնքան վերականգնվել, որ հետ թռչի բնություն:
ԵԿԵՔ ԱՊԱԿԻՆ ԴԱՐՁՆԵՆՔ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՎՏԱՆԳ!
Հեղինակային իրավունք: CSO (BirdLife Չեխիա)
 
Եթե ցանկանում եք ավելի խորանալ թռչունի բախումների խնդրի մեջ, այցելեք www.flap.org կայքը Կանադայում: Այնտեղ դուք կգտնեք լրացուցիչ տեղեկություն (և հղումներ) խնդրի հավանական լուծումների և մոտեցումների վերաբերյալ:
 

Spring Alive 2019 is supported by

HC Group