Like most websites we use cookies. If you're happy with that, just carry on as normal - otherwise to find out more click here.
   
Գլխավոր էջ   ›   Թռչունների միգրացիան
Տպել
Ուղարկիր ընկերոջդ

Թռչունների միգրացիան

Թռչունների ապշեցնող և ամենահետաքրքիր ընդունակություններից մեկը- դա միգրացիայի երևույթն է: Յուրաքանչյուր տարի նրանք կազմում են երամներ և թռնում անցնում են հազարավոր կիլոմետրեր, որպեսզի ձմեռը անցկացնեն տաք և հարմարավետ պայմաններում:
Թռչունների չուի հիմնական պատճառը կերակուրի պակասն է: Ձմռանը թռչուններին Եվրոպական երկրներում դժվար է լինում հայթհայթել բավարար քանակությամբ միջատներ, մրգեր և սերմեր: Սակայն մյուս մայրցամաքներում, որտեղ կլիման բարենպաստ է, կերակուրը բոլորին էլ հերիքում է: Չնայած, որ թռչունների մի մասը չի դիմանում երկարատև թռիչքին և սատկում է, այնուամենայնիվ նրանց մեծ մասը բարեհաջող տեղ է հասնում: Միգրացիան թույլ է տալիս թռչուններին պահպանել իրենց տեսակը:
Որպեսզի թռչունները դիմանան այս փորձությանը, առաջին հերթին թռչունը պետք է լինի առողջ, ճարպային հաստ շերտով և նոր փետրավորմամբ: Բազմացման և չուի շրջաննների միջև ընկած ժամանակահատվածում թռչունները իրենց կարգի են բերում: Նրանց գրեթե ամբողջ մարմնում`մաշկի տակ հավաքվում է ճարպի հաստ շերտ: Ճարպը հանդիսանում է միակ էներգիայի աղբյուրը թռիչքի ժամանակ և հատկապես, երբ բավարար քանակությամբ սնունդ չի լինում: Նախապատրաստման այս շրջանում թռչունները փոխում են նաև իրենց փետուրները: Այն փետուրները, որոնք ունեն ամենամեծ դերը չուի ժամանակ, փոխվում են` հին փետուրները թավում են, նրանց փոխարեն աճում են նորերը:
Թռչունները իրենց միգրացիայի ընթացքում շատ ինֆորմացիա ստանում են շրջապատող միջավայրից: Գոյություն ունեն երեք հիմնական ինֆորմացիայի աբյուրներ`արևը, աստղերը և երկրի մագնիսական դաշտը: Թռչունները թռիչքի ընթացքում իրենց գտնվելու վայրի և ուղղության ճիշտ լինելու մասին կողմնորոշվում են արևի (ցերեկը) և ատղերի (գիշերը) շնորհիվ: Ինչպես նաև զգում են երկրի մագնիսական դաշտը, հատուկ ընկալիչի շնորհիվ, որը տեղադրված է անմիջապես կտուցի հետին մասում: Երիտասարդ թռչունները սովորում են այս բոլոր նրբությունները միգրացիայի ընթացքում մեծերից:
Mitsubishi Corporation