Like most websites we use cookies. If you're happy with that, just carry on as normal - otherwise to find out more click here.
   
Գլխավոր էջ   ›   Արհեստական բներ
Տպել
Ուղարկիր ընկերոջդ

Արհեստական բներ

Թռչուններից շատերը բնադրում են փչակներում: Սակայն անտառային տնտեսությունների ժամանակակից մեթոդների և քաղաքներում անվտանգության  նկատառումներով հեռացվում են հին և խոռոչավոր ծառերը, որոնք կարող էին բնադրատեղ հանդիսանալ թռչունների համար: Համեմատած հին շինությունների, նոր կառույցներում ավելի քիչ հավանական է գտնել ճեղքեր պատերում կամ տանիքների տակ, որոնցում իրենց սերնդին կմեծացնեին այնպիսի թռչնատեսակնրը, ինչպիսիք են Սև մանգաղաթևը և Տնային ճնճղուկը:
Արհեստական բները հիանալի փոխարինում են բնական խորշերին և ավելի քան 60 թռչնատեսակներ օգտագործում են դրանք: Հաճախակի բնակիչներից են Կապույտ, Մեծ և Սև երաշտահավերը, Սովորական սիտեղը, Տնային և Դաշտային ճնճղուկները, Սարյակները, Մոխրագույն և Խայտաբղետ ճանճորսները,  Սոխակները, Քաղաքային ծիծեռնակները, Սև մանգաղաթևերը, Սովորական տափաստանային բազեները և Անտառաբվերը:
Ստորև բերված հղումներում կգտնեք ցուցումներ տարատեսակ թռչունների բներ պատրաստելու համար: