Like most websites we use cookies. If you're happy with that, just carry on as normal - otherwise to find out more click here.
   
Գլխավոր էջ   ›   Ինչպե՞ս կարող եք մասնակցել
Տպել
Ուղարկիր ընկերոջդ

Ինչպե՞ս կարող եք մասնակցել

Մասնակցությունը ծրագրում շատ հեշտ և հետաքրքիր է
«Գարնանն Ընդառաջ» ծրագիրը Եվրոպայում գործող նմանատիպ լայնածավալ ծրագրի իրականացման առաջին քայլն է մեր երկրում: Այն ուղղված է հետաքրքրություն մտցնել դպրոցականների, մեծահասակների և բնությունը գնահատողների շրջանակներում:
Շնորհիվ բազմաթիվ երեխաների և մեծահասակների, մենք յուրաքանչյուր տարի նշում ենք գարնան գալուստը: Մասնակցությունը ծրագրում շատ հեշտ և հետաքրքիր է: Այն ինչ ակնկալվում է ձեզանից` դա յուրաքանչյուր գարուն on-line համակարգով նշել հարավից վերադարձող թռչուններին, որոնց դուք կտեսնեք` արագիլ, ծիծեռնակ, մանգաղաթև, կկու և մեղվակեր :Մեր ինտերնետ կայքի էջերում կգտնեք բազմազան ու բազմաթիվ հետաքրքիր նյութեր թռչունների, նրանց միգրացիայի (չուի) մասին, ինչպես նաև հետաքրքրաշարժ և զվարճալի լուսանկարներ ու տարբեր հղումներ այլ նմանատիպ կայքերի համար:
Այս թռչունների մասին հավաքված տեղեկությունների վերլուծության շնորհիվ, մենք ստանում ենք ամենամյա հետաքրքրական տվյալներ գարնանային երեևույթների մասին, ինչպես նաև պարզում ենք, թե հատկապես ո՞ր շաբաթավա ընթացքում են առավել շատ մարդիկ տեսել հարավից վերադարձող մեր փետրավոր բարեկամներին: Այս բոլոր տվյալները թույլ են տալիս մեզ ավելի լավ պատկերացնել միգրացիայի գաղտնիքները Եվրոպական տարածաշրջանում (ներառյալ Հայաստանը):

Ինչպե՞ս մուտքագրել տվյալները
Հավաքել և մուտքագրել տվյալները բացարձակ դժվար չէ, հատկապես, եթե հետևեք նշված կետերին`
1.
Ուշադիր եղեք և կատարեք դիտարկումներ «Գարնանն Ընդառաջ» ծրագրի կողմից ընտրված թռչուններին` Գյուղական ծիծիռնակին, Սև մանգաղաթևին, Սովորական կկուին, Սպիտակ արագիլին և Ոսկեգույն մեղվակերին (այցելեք «Ծանոթանանք այս թռչունների հետ» էջ) և գտեք այս թռչունների մասին տարբեր տեղեկություններ:
2.
Գարնան գալուստի և օրերի տաքացման հետ մեկտեղ եղեք շատ ուշադիր: Երբ կտեսնեք կամ կլսեք այս թռչուններից որևիցե մեկին (կկուին շատ դժվար է տեսնել և այդ իսկ պատճառով պատրաստ եղեք նրան լսելու), այցելեք մեր ինտերնետային կայքը` «Գարննան Ընդառաջ»: Հիշե՛ք, որ պետք է մուտքագրել, երբ առաջին անգամ կտեսնեք թռչունին:
3.
Այցելելով մեր կայք`գտեք «Մուտքագրել Ձեր Դիտարկումները» բաժինը և մանրամասն մուտքագրեք ձեր ունեցած տվյալները: Տվյալները մուտքագրելու համար ձեզ անհրաժեշտ է հիշել օրը և վայրը, որտեղ տեսել եք թռչունին: Բոլոր կետերը լրացնելուց հետո սեղմե՛ք «Ուղարկել» կոճակը:
4.
Երեք օր անց ստուգե՛ք մեր կայքում «Քարտեզներ» բաժինը և համոզվեք, արդյո՞ք գարունը այցելել է հյուսիսային այլ շրջաններ ձեր դիտարկումների շնորհիվ:
5.
Պատմեք ձեր ընկերներին «Գարնանն Ընդառաջի» և ձեր մասնակցության մասին այս ծրագրում:

Որտեղ ե՞ք իրականացնում ձեր գարնանային դիտարկումները
Այն ինչ ձեզ անհրաժեշտ է- դա հետևել գարնան գալուտին, ուշադիր լինել շրջապատող բնության նկատմաբ և փորձել լսել բնության ձայները, հատկապես կենտրոնանալով այն չորս թռչունների վրա, որոնց մենք ընտրել ենք որպես գարնան ավետաբերներ: Որպեսզի իմանաք, երբ են այս թռչունները վերադառնում այցելեք «Ծանոթանանք այս թռչունների հետ» էջը:
Երբ կտեսենք կամ կլսեք այս չորս տեսակներից որևէ մեկին, հիշեք և նշեք օրը և վայրը, որտեղ տեսել եք: Թռչուններին հաշվել պարտադիր չէ:
Դուք կարող եք կատարել ձեր դիտարկումները ձեր տան, դպրոցի հարևանությամբ կամ հանգստյան օրերին զբոսանքների ժամանակ;
Սակայն դիտարկումները գերադասելի է կատարել քաղաքից դուրս` բնության գրկում, քանի որ բացի մանգաղաթևից մյուս տեսակները հազվադեպ են հանդիպում քաղաքում:
Եվ վերջում ամենակարևորը`չմոռանաք մուտքագրել տվյալները «Մուտքագրել Ձեր Դիտարկումները» էջում:
 
Mitsubishi Corporation