Like most websites we use cookies. If you're happy with that, just carry on as normal - otherwise to find out more click here.
   
Գլխավոր էջ   ›   Դիմավորե՛նք գարունը միասին
Տպել
Ուղարկիր ընկերոջդ

Դիմավորե՛նք գարունը միասին

«Գարնանն Ընդառաջ» ծրագիրը Եվրոպայում գործող նմանատիպ լայնածավալ ծրագրի իրականացման առաջին քայլն է մեր երկրում: Այն ուղղված է հետաքրքրություն մտցնել դպրոցականների, մեծահասակների և բնությունը գնահատողների շրջանակներում:
Շնորհիվ բազմաթիվ երեխաների և մեծահասակների, մենք յուրաքանչյուր տարի նշում ենք գարնան գալուստը: Մասնակցությունը ծրագրում շատ հեշտ և հետաքրքիր է: Այն ինչ ակնկալվում է ձեզանից` դա յուրաքանչյուր գարուն on-line համակարգով նշել հարավից վերադարձող թռչուններին, որոնց դուք կտեսնեք:
Մենք շատ հետաքրքրված ենք և ուրախ կլինեինք ստանալ տեղեկություններ գարնանը ՁԵՐ կողմից առաջին անգամ դիտարկված Գյուղական ծիծեռնակի, Սև մանգաղաթևի, Սովորական կկուի, Սպիտակ արագիլի և Ոսկեգույն մեղվակերի մասին:
Այս տեղեկությունների վերլուծության շնորհիվ, մենք ստանում ենք ամենամյա հետաքրքրական տվյալներ գարնանային երևույթների մասին, ինչպես նաև պարզում ենք, թե հատկապես ո՞ր շաբաթավա ընթացքում են առավել շատ մարդիկ տեսել հարավից վերադարձող մեր փետրավոր բարեկամներին: Այս բոլոր տվյալները թույլ են տալիս մեզ ավելի լավ պատկերացնել միգրացիայի գաղտնիքները Եվրոպական տարածաշրջանում (ներառյալ Հայաստանը):
Մեր համատեղ ձեռք բերած հաջողությունների մասին կարող եք պարբերաբար ծանոթանալ «Արդյունքներ» էջում:
Mitsubishi Corporation