Like most websites we use cookies. If you're happy with that, just carry on as normal - otherwise to find out more click here.
   
Գլխավոր էջ   ›   Չվող թռչունների սպառնալիքները և վտանգները
Տպել
Ուղարկիր ընկերոջդ

Չվող թռչունների սպառնալիքները և վտանգները

Threats and hazards to migrating birds
լուսանկարը` Սեզարի Քորքոզ
Մեզ քաջ հայտնի որոշ չվող թռչուններ խնդիրներ ունեն: Օրինակ, այսօր երեխաներն ունեն ավելի քիչ հնարավորություն լսելու Սովորական կկվին, քան նրանց ծնողները և ավելի քիչ` քան նրանց տատերը և պապերը:
Կան բազմաթիվ պատճառներ
, որոնց ազդեցությամբ այս թռչունները դառնում են հազվագյուտ:
Կլիմայական փոփոխություններ
ն առաջացնում են տաք ձմեռներ և վաղ գարուններ: Այդ ընթացքում չվող թռչունները վերադառնում են իրենց բնադրավայրեր, իսկ առաջին թարմ տերևները  և թրթուռները, որով նրանք սնվում են, կարող են արդեն վերջացած լինել`քչացնելով կերի քանակը, որն անհրաժեշտ է ծնողների և ձագերի համար:
Կլիմայի փոփոխությունները նաև դառնում են Աֆրիկայում երաշտների պատճառ, այդպես ամեն տարի մեծացնելով անապատային այն տարածքը, որը թռչունները պետք է շրջանցեն:
Գարնանային միգրանտ թռչուններից շատերը «գյուղատնտեսական» տեսակներ են, որոնք ապրել են մեր կողքին հարյուրվոր և հազարավոր տարիներ: Սակայն գյուղատնտեսությունը վերջին կես դարում մեծ փոփոխություններ է կրել:
Այժմ
 ֆերմերների մեծ մասը սերմերը ցանում է քիմիկատների հետ միասին, որոնք ուղղված են ոչնչացնելու միջատներին և մոլախոտերը: Քիչ անխնամ անկյուններ են մնացել, որտեղ թռչունները կկարողանան գտնել սնվելու համար միջատներ և սերմեր, և քիչ  թփեր, հին ծառեր և հին շինություներ, որտեղ կարելի է բնադրել:
Մեր քաղաքները գնալով մեծանում են, թողնելով չնչին տարածք թռչունների սնման և հանգստի համար:
Բարձրահարկ շինությունները, ճանապարհները, երկաթգծերը, էլէկտրագծերը, քամու տուրբինները և փոխանցման կայմերը, որոնցից կախված է ժամանակակից կյանքը, կարող են հանդիսանալ արգելքներ թռչունների համար, իսկ երբ կառուցված են սխալ վայրում, կարող են ամեն տարի հազարավոր թռչունների մահվան պատճառ դառնալ:
Ամեն տարի Միջերկարական ծովի վրայով անցնելիս մոտ կես միլիարդ թռչուններ մահանում են
որսագողության պատճառով: Այս թռչուններից շատերը պատկանում են այն տեսակներին, որոնք աստիճանաբար  դառնում են հազվագյուտ:
Որսորդության այս տեսակը դեմ
է չվող թռչունների պահպանման միջազգային  համաձայնագրին, բայց մարդիկ` ովքեր հաճախ զբաղվում են  թռչունների որսով, կարծում են, թե ունեն  դրա ավանդական իրավունքը:
Mitsubishi Corporation