Like most websites we use cookies. If you're happy with that, just carry on as normal - otherwise to find out more click here.
   
Գլխավոր էջ   ›   «Գարնանն Ընդառաջը» և այլ բնապահպանական ծրագրեր
Տպել
Ուղարկիր ընկերոջդ

«Գարնանն Ընդառաջը» և այլ բնապահպանական ծրագրեր

Հայաստանում տարվա թռչուն է հայտարարվել Բվեճը
Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը այսուհետ ամենամյա անցկացվելիք միջոցառման շրջանակներում` 2009 թ-ի թռչուն է հայտարարել Բվեճին (Bubo bubo): «Տարվա Թռչուն» միջոցառումը տարեց տարի դառնում է էլ ավելի տարածված և սիրված ողջ աշխարհում և նույնիսկ որոշ երկրներում այն դարձել է ավանդական:
Թռչնի տարի միջոցառման նպատակն է հասարակության ուշադրությունը կենտրոնացնել այս թռչունի վրա, բարձրացնել հետաքրքրությունը դեպի այն:
Բվեճը մեծ, հզոր թռչուն է և աշխարհում գոյություն ունեցող բվերից ամենամեծն է: Այն կշռում է շուրջ 3-4 կգ, թևերի բացվածքը կազմում է 150-180 սմ և համարվում է գիշերային կենսակերպ վարող թռչուն:
Տարվա Թռչուն քարոզարշավի ընթացքում Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը պլանավորում է կազմակերպել մի շարք բնապահպանական միջոցառումներ (ցուցահանդեսներ, մրցույթներ դպրոցներում` լավագույն նկար, պատմվածք, և այլն), որտեղ կարող են իրենց մասնակցությունը ունենալ ուսանողները, աշակետները, տեղական համայնքների ներկայացուցիչները: Մենք կոչ ենք անում բոլոր բնասերներին ու ցանկացողներին միանալ այս քարոզարշավին և կազմակերպել տարբեր միջոցառումներ թռչունների և հատկապես այս թռչնատեսակի մասին ինքնուրույն կամ մեզ հետ համատեղ: Լրացուցիչ տեղեկությունների և առաջարկությունների համար կարող եք դիմել մեզ` զանգահարելով 010 20 87 25 կամ պարզապես գրելով :
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
«Գարնանն Ընդառաջ» ծրագիրը դա Հայաստանի Թռչունների Պահպանման Միության կողմից իրականացվող լայնածավալ բնապահպանական ծրագրերց մեկն է: «Գարնանն Ընդառաջից» բացի Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը իրականացնում է մեկ այլ լայնածավալ ու երկարատև ծրագիր, որը կոչվում է «Կարևորագույն Թռչնաբանական Տարածքներ»: Այս ծրագիրը սկիզբ է առել Եվրոպայում 1980-ական թվականներին BirdLife International միջազգային կազմակերպության կողմից և այժմ գործում է աշխարհի 170 երկրներում: «Կարևորագույն Թռչնաբանական Տարածքներ» ծրագրի նպատակն է հայտնաբերել ու պահպանել վտանգված թռչունների համար առավել կենսական նշանակություն ունեցող բնակավայրերը: Հայաստանում Հայաստանի Թռչունների Պահպանման Միության կողմից առանձնացվել է 18 կարևորագույն թռչնաբանական տարածքներ (ԿԹՏ), որտեղ հանդիպում են աշխարհի մասշտաբով վտանգված շատ թռչնատեսակներ` ինչպիսիք են Սպիտակագլուխ բադը, Մարմարյա մրտիմնը, Տափաստանային հողմավար բազեն, Կովկասյան մայրեհավը և այլն: Այս ծրագրի մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ Հայաստանի Թռչունների Պահպանման Միության կայքից (www.aspbirds.org):
Mitsubishi Corporation