ԲԱԽՈՒՄՆԵՐ ԱՊԱԿՈՒՆ

Ի՞նչ անել որ թռչունները չհարվածեն մեր պատուհաններին

Ի՞նչ անել որ թռչունները չհարվածեն մեր պատուհաններին

Ոչինչ այնքան սրտաճմլիկ չէ, որքան այն դմփոցի ծանոթ ձայնը լսելը և ձեր պատուհանի վրա թռչունի տեսքի փոշոտ հետք հայտնաբերելը: Երբեմն թռչունը միայն շոկ է ապրում և ևս մի օր կշարունակի ապրել ու թռչել: Բայց երբեմն չի ապրի: Ձեր կյանքի ընթացքում մեկ կամ մի քանի նման դեպք պատահած կլինի, բայց աշխարհով մեկ միլիարդավոր պատուհաններ կան և դա լուրջ վտանգ է սպառնում:
 
Ինչու՞ են թռչունները պատուհաններին հարվածում
Թռչունները ունակ են տեսնել լայն անկյան տակ, երբեմն 360° տեսադաշտ ունեն, որն օգտակար է մոտեցող գիշատիչներին և զույգերին նկատելու համար: Սակայն դրա պատճառով նրանց տեսողությունը կենտրոնացած է համեմատաբար փոքր տարածության վրա, որն էլ դժվարացնում է հենց դիմացի տեսարանին կենտրոնանալը: Սրա պատճառով ապակին անտեսանելի է կամ արտացոլում է դրսի տեսարանը և նրանք մտածում են, որ կարող են ուղիղ թռչել:
 
image
 Ապակին արտացոլում է դրսի տեսարանտ և թռչունները մտածում են որ կարող են թռչել առաջ: Նկարը՝  Ewa Zyśk-Gorczyńska
 
Մեծ, հարթ և չընդհատված մակերեսով ապակիներն ամենավտանգավորն են, բայց ցանկացած մաքուր ապակի վտանգ է հանդիսանում թռչունների համար:
Այլ, առավել քիչ հայտնի խնդիր է անբնական լուսավորությունը: Սա հատկապես վտանգավոր է այն թռչունների համար որոնք չվում են գիշերը: Այս թռչունները ապակողմնորոշվում են արհեստական լուսավորության պատճառով և կորցնում են իրենց ուղին, կամ թռչում են դեպի լույսը և բախվում ապակուն:
 
image
Փարոսի էֆֆեկտ>> –ը մահացու վտանգ է թռչունների համար,  նկարը՝  Ewa Zyśk - Gorczyńska
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չվող թռչուններն ավելի հավանական են բախվում ապակուն քան նստակյացները, նույնիսկ երբ չեն չվում: Հավանական պատճառն այն է, որ նստակյաց թռչունները կարող են սովորել ապակու վայրերը և խուսափել, իսկ չվող թռչուններին տեղանքը քիչ է ծանոթ:
image
Նույնիսկ սովորական պատուհանը վտանգում է թռչուններինհեղինակային իրավունք՝ Ewa Zyśk - Gorczyńska
 
Ինչպե՞ս օգնել
 
Բարեբախտաբար շատ հեշտ է թռչունների բախումները կանխարգելելը: Ընդամենը պիտակներ կամ նկարներ փակցրեք ապակուն, որպեսզի թռչուններին ցույց տաք, որ դիմացը բան կա: Եղեք Ստեղծարար!
 
image
Թռչունի բախման նշան, նկարը՝ Ewa Zyśk-Gorczyńska
 
Ինչպե՞ս պատրաստել պատուհանի ամենալավ պիտակները
Վառ գույներ օգտագործեք, որոնք կարտահայտվեն ետևի տեսարանի համեմատ: Կարմիրն ու նարնջագույնն ամենաշատ աչք ծակող գույներն են թռչունների համար:
Իրար մոտ փակցրեք պիտակները, թռչունները սովոր են թռչել շատ նեղ վայրերով, օրինակ ճյուղերի արանքով: Խորհուրդ ենք տալիս պիտակները փակցնել 10-15սմ հեռավորության վրա: Օգտագործեք <ափի մակերեսի կանոն="">>-ը, եթե չափահաս մարդու ափից մեծ է հեռավորությունը, ապա թռչունը դեռ կկարողանա բախվել: Եթե կարող եք՝ պիտակները փակցրեք դրսից, որպեսզի ավելի քիչ արտացոլվի:
 
image
Ափի մակերեսի կանոնը;հեղինակային իրավունքներ՝ Szklane pułapki www.szklanepulapki.pl
 
Տարածված միֆեր որոնցից պետք է խուսափել
Թռչուններին տեսանելի են սև պիտակները; Սխալ է: Դրսից պատուհանները հաճախ մութ են երևում և սև ուրվագիծները բավականաչափ արտահայտիչ չեն: Իրականում թռչունի բախումների հետքեր գտել են սև պիտակների հենց կողքը:
Գիշատիչների տեսքով պիտակները կվախացնեն փոքր թռչուններին: Լավ միտք է, բայց ցավոք աշխատող տարբերակ չէ:
image
Գիշատիչի տեսքով պիտակը ՉԻ աշխատում, հեղինակային իրավունքներ՝ Szklane pułapki www.szklanepulapki.pl
 
Պատուհանի պիտակները տգեղ են; Բոլորովին! Բազմաթիվ տարբեր դիզայններ կան, որ կարող եք փորձել, դպրոցները նույնիսկ մրցույթներ են կազմակերպում, որ ստեղծեն ամենագեղեցիկ դեկորացված ավտոբուսի կանգառը:
 
image
Պատուհաններն ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ տգեղ չենՆկարը՝ Պետրա Հոլեստովա
 
Այլ գործողություններ թռչունի բախումները կանխարգելելու համար
 
Վարագույրներ կամ շերտավարագույրներ տեղադրեք, դրանք ներթափանցում են լույսը և թռչունների համար տեսանելի են դարձնում պատուհանները: Նույն կերպ, հիշեք փակել վարագույրները տանից դուրս գալուց առաջ:
Լույսն անջատեք, երբ պետք չի, այն ոչ միայն շրջակա միջավայրին է օգուտ (և ձեր գրպանին), այլ նաև կանխում է գիշերային թռչունների հարվածները ապակուն:
Եթե թռչունը հարվածել է ձեր պատուհանին և անշարժ պառկած է, այն կարող է սատկած չլինել, բայց շոկ ունենալ: Մեկ ժամով դրեք մութ արկղի մեջ, այն կարող է հանգստանալ և այնքան վերականգնվել, որ հետ թռչի բնություն:
ԵԿԵՔ ԱՊԱԿԻՆ ԴԱՐՁՆԵՆՔ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՎՏԱՆԳ!
Հեղինակային իրավունք: CSO (BirdLife Չեխիա)
 
Եթե ցանկանում եք ավելի խորանալ թռչունի բախումների խնդրի մեջ, այցելեք www.flap.org կայքը Կանադայում: Այնտեղ դուք կգտնեք լրացուցիչ տեղեկություն (և հղումներ) խնդրի հավանական լուծումների և մոտեցումների վերաբերյալ:

Այլ թեմաներ

How to be a good Birdwatcher

HOW TO BE A GOOD BIRDWATCHER

Our top 10 tips on how to be a good birdwatcher

Իմացիր ավելին

Let's get to know our favourite neighbours

SWALLOWS OF MY NEIGHBOURHOOD

Barn Swallows are one of the most popular and familiar birds in the world. Let's meet them! :)

Իմացիր ավելին

I FOUND A BABY BIRD! WHAT SHOULD I DO?

I FOUND A BABY BIRD! WHAT SHOULD I DO?

We see a baby bird on the ground and we think it is alone, helpless, small, cold, clumsy and fluffy… it is hard to resist the urge to rescue. But often people intervene when in fact most chicks are "fledglings" that should be left alone.

Իմացիր ավելին

Some of our most familiar migratory birds are in trouble.

THREATS AND HAZARDS TO MIGRATING BIRDS

For example, children today are less likely to have heard the call of the Common Cuckoo than their parents, and much less likely than their grandparents.

Իմացիր ավելին

FEEDING BIRDS WHEN THERE IS SHORTAGE OF FOOD

FEEDING BIRDS WHEN THERE IS SHORTAGE OF FOOD

By putting out the right food at the right time of year, you can help your local birds get through times when natural food is short, and be fit and ready to breed in the spring.

Իմացիր ավելին

BIRD-FRIENDLY GARDEN/BALCONY

BIRD-FRIENDLY GARDEN/BALCONY

Make Spring come Alive in your garden or balcony each year!

Իմացիր ավելին

CAMPAIGNING FOR YOUR LOCAL SITE

CAMPAIGNING FOR YOUR LOCAL SITE

Are you worried about the damage being done to a local wildlife spot, but don't know what to do about it? Maybe you have a favourite place to enjoy nature and want to make sure it's protected?

Իմացիր ավելին

CITIZEN SCIENCE FOR BIRDS

Put simply, citizen science is scientific research conducted by people who are not professional scientists. Some of the biggest discoveries in the world have been made by people without official scientific qualifications or funding.

Իմացիր ավելին

CLEANING SURROUNDINGS OF STORK'S NESTS

CLEANING SURROUNDINGS OF STORK'S NESTS

When storks are gathering materials for their nests, they may bring back various man-made objects, without realizing that they may be dangerous.

Իմացիր ավելին

NEST BOXES

NEST BOXES

Many birds nest in holes. But modern forestry methods, and safety concerns in towns, mean that there are fewer old trees with hollows where birds can make their nests.

Իմացիր ավելին

Այլ կայքեր