ՔԱՐՈԶԱՐՇԱՎ, ՈՐ ԿՓՐԿԻ ՁԵՐ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ

Անհանգստացա՞ծ եք ձեր շրջապատում բնությանը հասցվող վնասից, բայց չգիտեք, թե ինչ անել: Կամ ունեք սիրելի վայր բնության գրկում և ցանկանում եք համոզվել, որ այն պաշտպանվա՞ծ է:

Threats and hazards to migrating birds
Photo – Cezary Korkosz
Անհանգստացա՞ծ եք ձեր շրջապատում բնությանը հասցվող վնասից, բայց չգիտեք, թե ինչ անել: Կամ ունեք սիրելի վայր բնության գրկում և ցանկանում եք համոզվել, որ այն պաշտպանվա՞ծ է:
Ձեր գիտելիքները բնության մասին ձեզ հնարավորություն են տալիս իրականացնել փոփոխություններ: Առաջինը ինչ պետք է անել, դա տեղեկացնել վտանգի մասին 

BirdLife-ի ձեր ազգային գործընկերոջը:

Դուք կարող եք հայտնաբերել, որ տարածքը պահպանելու համար արդեն գործում է տեղական խմբավորում: Եթե ոչ, ապա կարող եք սկիզբ դնել ինքներդ, իսկ ձեր BirdLife գործընկերը կփորձի օգնել Ձեզ այդ հարցում կամ կապել Ձեզ այլ մարդկանց և կազմակերպությունների հետ:
Հաղորդեք տեղական թերթերինկամ ռադիոկայաններին պատահածի մասին: Գրառում կատարեք ձեր Facebook-յանպատին և խնդրեք ընկերներին տարածել այն:Շատ մարդիկ կարող են անհանգստանալ տարածքի համար այնքան, որքան Դուք և տեղեկանալուն պես ուրախ կլինեն ներգրավվել պայքարում:
Տեղական կառավարման մարմինները պետք է մասնակցեն տեղանքի հետ կապված որոշումների և փոփոխությունների կայացման մեջ, այնպես որ տեղեկացրեք նրանց, թե ինչու եք ցանկանում պահպանել այն:
Եթե սպառնալիքը գալիս է աղբի թափոններից կամ որսից, ապա տեղեկացրեք տեղական կառավարման մարմիններին կամ ոստիկանությանը, քանի որ այդ երևույթները կարող են անօրինական լինել:

Հասարակության ուժը կարող է պահպանել բնության հատուկ տարածքները
Վերջին տարիներին շարքային քաղաքացիները կարողացան վնասակար զարգացումներից պահպանել բազմաթիվ տարածքներ, որոնք կարևոր են թռչունների և այլ վայրի կենդանիների համար:
Ռոսպուդայի հովիտը հյուսիս-արևելյան Լեհաստանում հանդիսանում է վերջին վայրի տարածքներից մեկը Եվրոպայում: Այստեղ կան հնագույն տորֆային ճահիճներ, ջրաճահճային տարածքներ և նախնադարյան անտառներ:Այն կարևոր հանգրվան է  այնպիսի տեսակների համար, ինչպիսիք են լուսանը, գայլը և կուղբը, Սպիտակապոչ արծիվը, Մոխրագույն կռունկը և Մարգահավը:
1996թ-ին մշակվեց նախագիծ Լեհաստանի հյուսիս-արևելքում կառուցել Ավգուստով քաղաքը շրջանցող մի ճանապարհ, որը պետք է անցներ անմիջապես  Ռոսպուդայի հովտով:
Առաջարկը դժգոհության ալիք բարձրացրեց հասարակության մեջ: Կազմվեցին տեղական բնապահպան ակտիվիստների խմբեր և կազմակերպություններ, որոնց մեջ առանցքային դեր ուներ Լեհաստանի թռչունների պահպանման միությունը (OTOP/ Birdlife-ը Լեհաստանում):Ռոսպուդան պահպանելու համար մեկնարկած ակտիվ արշավը  տարածվեց ամբողջ Լեհաստանով: Շուտով  հազարավոր մարդիկ, իրենց աջակցությունը ցույց տալու նպատակով, սկսեցին կրել կանաչ ժապավեններ:
OTOP-ը և համախոհները շարունակ ճնշման տակ էին պահում կառավարությանը: Երկար տարիների քարոզարշավից և օրինական փաստարկներից հետո 2009թ-ին կառավարությունը հայտարարեց, որ ճանապարհը չի անցնելու Ռոսպուդայի հովտով կամ մոտակա Բիեբրժա Ճահճուտներով, Ավգուստովյան և Կնեյշիան նախնադարյան անտառներով:
Մալթայում կամավորները մեծ ջանքեր են դնում չվող թռչունների ապօրինի որսը կանխելու գործում:Ամեն տարի BirdLife Մալթան նախաձեռնում է երկու բնապահպանական ճամբար. ապրիլինԳարնանային դիտարկման ճամբար (Spring Watch Camp), սեպտեմբերին` Գիշատիչների հաշվառման ճամբար (Raptor Camp):
Կամավորները գալիս են տարբեր երկրներից,ներառյալ Մեծ Բրիտանիաից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Դանիայից և Ֆինլանդիայից,որպեսզի օգնեն ղեկավարել թռչունների չուն և գործել որպես արգելք անօրինական որսի դեմ՝տեղեկացնելով այդ մասին ոստիկանությանը:
Հարավային Աֆրիկայի Վակկերստրում քաղաքի շրջակա ջրաճահճային տարածքները կարևոր են հարյուրավոր թռչնատեսակների համար, այդ թվում՝ հազվագյուտ կռունկների և չվող գիշատիչ տեսակների:Տարածքը նաև խոշոր գետային համակարգի սկզբնաղբյուր է Հարավային Աֆրիկայում:
2008թ-ին պլանավորվեց տարածքը դարձնել ածխի արդյունահանման գոտի: BirdLife-ի գործընկերը Հարավային Աֆրիկայում իր թռչնասերների ակումբների ցանցով ձևավորեց հասարակական կազմակերպությունների խումբ, որն առանց ձեռքերը ծալելու աշխատում էր հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ, ինչպես նաև փորձում էր ճնշել դատական համակարգը և կառավարությունը:
2010թ-ին ածխարդյունաբերական ընկերությունը ոչ միայն հրաժարվեց իր ծրագրից, այլ նաև փոխհատուցեց ՀԿ-ների ծախսերը: Ավելի ուշ այդ տարածքը դարձավ  առաջին պահպանվող տարածքը Հարավային Աֆրիկայում (Կվամանդ-Լանգամպիսի Պահպանվող Տարածք):

Այլ թեմաներ

How to be a good Birdwatcher

HOW TO BE A GOOD BIRDWATCHER

Our top 10 tips on how to be a good birdwatcher

Իմացիր ավելին

Let's get to know our favourite neighbours

SWALLOWS OF MY NEIGHBOURHOOD

Barn Swallows are one of the most popular and familiar birds in the world. Let's meet them! :)

Իմացիր ավելին

I FOUND A BABY BIRD! WHAT SHOULD I DO?

I FOUND A BABY BIRD! WHAT SHOULD I DO?

We see a baby bird on the ground and we think it is alone, helpless, small, cold, clumsy and fluffy… it is hard to resist the urge to rescue. But often people intervene when in fact most chicks are "fledglings" that should be left alone.

Իմացիր ավելին

Some of our most familiar migratory birds are in trouble.

THREATS AND HAZARDS TO MIGRATING BIRDS

For example, children today are less likely to have heard the call of the Common Cuckoo than their parents, and much less likely than their grandparents.

Իմացիր ավելին

FEEDING BIRDS WHEN THERE IS SHORTAGE OF FOOD

FEEDING BIRDS WHEN THERE IS SHORTAGE OF FOOD

By putting out the right food at the right time of year, you can help your local birds get through times when natural food is short, and be fit and ready to breed in the spring.

Իմացիր ավելին

BIRD-FRIENDLY GARDEN/BALCONY

BIRD-FRIENDLY GARDEN/BALCONY

Make Spring come Alive in your garden or balcony each year!

Իմացիր ավելին

CITIZEN SCIENCE FOR BIRDS

Put simply, citizen science is scientific research conducted by people who are not professional scientists. Some of the biggest discoveries in the world have been made by people without official scientific qualifications or funding.

Իմացիր ավելին

CLEANING SURROUNDINGS OF STORK'S NESTS

CLEANING SURROUNDINGS OF STORK'S NESTS

When storks are gathering materials for their nests, they may bring back various man-made objects, without realizing that they may be dangerous.

Իմացիր ավելին

NEST BOXES

NEST BOXES

Many birds nest in holes. But modern forestry methods, and safety concerns in towns, mean that there are fewer old trees with hollows where birds can make their nests.

Իմացիր ավելին

Այլ կայքեր