ՓՈՔՐ ԹՌՉՈՒՆՆԵՐ. ԵՐԱՇՏԱՀԱՎԵՐԻՑ ՄԻՆՉԵՒ ՓԱՅՏՓՈՐՆԵ

nestbox

Բները բնության մեջ չեն կառուցվում ստանդարտ չափերով, այնպես որ օգտագործեք այս չափումները միայն որպես ուղեցույց: Հարմար կլինի օգտագործել մոտ 15 մմ հաստությամբ ցանկացած ջրակայուն փայտանյութ:
Ծրագիրը հնարավորություն է տալիս մեծ և փոքր արհեստական բների չափագրումներ կատարել: Ողջ ընթացքում օգտագործեք միայն առաջին կամ երկրորդ գծագիրը: Սարյակների և Խայտաբղետ փայտփորների համար օգտագործեք լայն բների, իսկ այլ տեսակների դեպքերում` փոքր բների անհրաժեշտ չափումները:
Արհեստական բույն մուտք գործելու համար նախատեսված անցքը պետք է բարձր լինի հատակից ոչ քիչ, քան 125 մմ: Եթե այն ցածր է, ապա երիտասարդ թռչունները կարող են վայր ընկնել բնից կամ դառնալ կատվի զոհ: Ներքին պատը` մուտքի անցքի տակ, պետք է ունենա անհարթ մակերես, որպեսզի երիտասարդ թռչունները կարողանան մագլցել վեր, երբ գա հեռանալու ժամանակը:  
Ջրահեռացման նպատակով բնի հատակին անցքեր բաց արեք: Արհեստական բնի փայտյա մասերը միմյանց միացնելու համար օգտագործեք չժանգոտվող մեխեր կամ պտուտակներ: Լավ է, եթե դրսից պատերը թողնեք բնական վիճակում, առանց քիմիական միջամտության, ինչը նաև կօգնի միաձուլվել շրջակա միջավայրին:
Մի մեխեք բնի տանիքը, քանի որ այն աշնանը անհրաժեշտ է մաքրել: Հարմար է օգտագործել չժանգոտվող, լատունե կամ պլաստիկե սղնիներ, ինչպես նաև կարելի է կցել կաշվի կամ ռեզինի միջոցով:
Մուտքի անցքի մեծությունը կախված է նրանից, թե ինչ տեսակի թռչնի համար եք նախատեսում բույնը.
  • 25 մմ հարմար է Երկնագույն և Սև  երաշտահավերին
  • 28 մմ` Մեծ երաշտահավերին, Դաշտային ճնճղուկներին և Խայտաբղետ ճանճորսներին
  • 32 մմ` Տնային ճնճղուկներին և Սիտեղներին
  • 45 մմ`Սարյակների համար
Փոքր, 100 մմ բարձրությամբ, բաց դիմային հատվածով արհեստական բները կարող են բնակեցվել Արշալուսիկների և Սպիտակ խաղտտնիկների կողմից: Եղնջաթռչնակի համար պետք կգա 140 մմ բարձրությամբ ճակատային վահանակ, մինչդեռ Մոխրագույն ճանճորսները նախընտրում են ցածր` 60 մմ ճակատային հատված ունեցող արհեստական բներ:
 

Այլ կայքեր